հաղորդագրությունների թիվը:
Հաղորդագրություններ ուղարկելու համար Ձեր սարքում պետք է պահպանված լինի
հաղորդագրությունների կենտրոնի ճիշտ համարը: Սովորաբար, այս համարը կանխադրված է լինում Ձեր
SIM քարտի միջոցով:
Համարը ձեռքով կանխադրելու համար կատարեք հետևյալ քայլերը՝
1 Ընտրել
Ընտցնկ
>
Հաղորդագրում
>
Հղգն պարամետրեր
>
Տեքստ. հղգներ
>
Հղգն կենտրոններ
:
2 Մուտքագրեք անունը և Ձեր ծառայության մատակարարի կողմից տրամադրված համարը:
Մուլտիմեդիա հաղորդագրություններ
Մուլտիմեդիա հաղորդագրությունը կարող է պարունակել տեքստ, նկարներ և ձայնահոլովակներ:
Միայն համատեղելի ֆունկցիոնալ հնարավորություններ ունեցող սարքերը կարող են մուլտիմեդիա
հաղորդագրություններ ստանալ և ցուցադրել: Ընդունող սարքից կախված՝ հաղորդագրության տեսքը
կարող է տարբեր լինել:
Անլար ցանցը կարող է սահմանափակել MMS հաղորդագրությունների չափը: Եթե հաղորդագրության
մեջ ներմուծված նկարի չափը գերազանցում է այս սահմանափակումը, սարքը կարող է այն փոքրացնել,
որպեսզի հնարավոր լինի ուղարկել MMS-ի միջոցով:
Կարևոր է. Զգույշ եղեք հաղորդագրությունները բացելիս: Հաղորդագրությունները կարող են
վնասակար ծրագրեր պարունակել կամ այլ կերպ վնասակար վնասակար ազդեցություն ունենալ Ձեր սարքի
կամ համակարգչի վրա:
Մուլտիմեդիա հաղորդագրությունների ծառայության (MMS) մատչելիությունը ստուգելու և այդ
ծառայությանը գրանցվելու համար դիմեք Ձեր ծառայություն մատուցողին: