Nokia C2 01 - Մուտքի կոդեր

background image

Մուտքի կոդեր
Անվտանգության կոդը օգնում է պաշտպանել սարքը չլիազորված գործածումից: Ընթացիկ կոդը 12345

է: Կարող եք ստեղծել և փոխել ծածկագիրը, ինչպես նաև կանխադրել, որ սարքը կատարի կոդի հարցում:

Գաղտնի պահեք կոդը, պահեք այն ապահով վայրում՝ սարքից առանձին: Եթե մոռանաք կոդը սարքը

արգելափակված լինելու ժամանակ, սարքն անհրաժեշտ կլինի ուղարկել սպասարկման: Կարող է գանձվել

լրացուցիչ վարձ, իսկ սարքում պարունակվող անձնական բոլոր տվյալները կարող են ջնջվել: Լրացուցիչ

տեղեկությունների համար դիմեք Nokia Care կետ կամ սարքի վաճառքի գործակալին:
SIM քարտի հետ տրամադրված PIN կոդը քարտը պաշտպանում է չլիազորված գործածումից: Որոշ SIM

քարտերի հետ տրամադրված PIN2 կոդ է պահանջվում՝ որոշակի ծառայություններից օգտվել

կարողանալու համար: Եթե PIN կամ PIN2 կոդը երեք անգամ անընդմեջ սխալ եք մուտքագրեք, ձեզնից

կպահանջվի PUK կամ PUK2 կոդը: Եթե այդ կոդերը չունեք, դիմեք ձեր ծառայության մատակարարին:
Մոդուլի PIN է պահանջվում ձեր SIM քարտի անվտանգության մոդուլում պահվող տվյալներ մուտք

գործելու համար: Կարող է ստորագրող PIN պահանջվել թվային ստորագրության համար: Արգելման

նշանաբառ է պահանջվում կանչի արգելափակման ծառայությունից օգտվելիս:
Նախադրելու համար, թե ինչպես է ձեր սարքն օգտագործում մուտքի կոդերն ու անվտանգության

պարամետրերը, ընտրել

Ընտցնկ

>

Պարամետրեր

>

Անվտանգթն

:

12

Հիմնական օգտագործում