Վերամշակում
Երբ այս սարքի շահագործման պիտանելիության ժամկետը լրանում է, նրա բոլոր նյութերը հնարավոր է
վերստանալ որպես նյութ կամ էներգիա: Պատշաճ լուծարումը և վերօգտագործումը երաշխավորելու
նպատակով Nokia-ն համագործակցում է իր գործընկերների հետ մի ծրագրի շրջանակներում, որը
կոչվում է We:recycle: Ձեր հին Nokia արտադրանքի վերամշակման մասին տեղեկություններ
ստանալու, ինչպես նաև հավաքագրման կայքեր գտնելու համար այցելեք www.nokia.com/
werecycle, կամ բջջային սարքի միջոցով՝ nokia.mobi/werecycle, կամ զանգահարեք Nokia-ի
Կոնտակտների Կենտրոն:
Փաթեթավորումն ու օգտագործողի ուղեցույցները վերամշակման հանձնեք տեղական վերամշակման
համակարգում:
Արտադրանքի, տպագիր նյութերի, գրականության կամ փաթեթավորման վրա խաչանշված անվավոր
աղբարկղի պատկերը հիշեցնում է, որ բոլոր էլեկտրական և էլեկտրոնային արտադրանքները,
մարտկոցները և կուտակիչները իրենց շահագործման ժամկետի ավարտից հետո պետք է աղբահանվեն
հավաքման հատուկ կետ: Այս պահանջը կիրառվում է Եվրոպական Միությունում: Դեն մի նետեք այս
նշանով պիտակավորված արտադրանքը` որպես չտեսակավորված կենցաղային աղբ: Ձեր սարքի
բնապահպանական հատկանիշների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս
www.nokia.com/ecodeclaration:
34
Շրջակա միջավայրի պահպանում