Bluetooth անլար տեխնոլոգիա
Bluetooth տեխնոլոգիան թույլ է տալիս Ձեր սարքը ռադիոալիքների միջոցով միացնել համատեղելի
Bluetooth սարքի՝ 10 մետր (32 ոտնաչափ) շառավղով:
Սույն սարքը բավարարում է Bluetooth 2.1 + EDR հատկորոշմանը, որն ապահովում է հետևյալ
պրոֆիլները. ընդհանուր մուտք, ձեռնազատ, ականջակալ, օբյեկտի հրում, ֆայլերի փոխանցում, հեռադիր
մուտք դեպի ցանց, հաջորդական պորտ, SIM մուտք, օբյեկտների ընդհանուր փոխանակում, ձայնի
առաջատար բաշխում, ձայնի և տեսանյութերի հեռահար կառավարում, ձայնի և տեսանյութերի ընդհանուր
բաշխում:: Bluetooth տեխնոլոգիայով աշխատող այլ սարքերի հետ փոխհամատեղելիությունն
ապահովելու համար օգտագործեք միայն Nokia-ի կողմից այս մոդելի համար թույլատրված լրասարքեր:
Սույն սարքի հետ այլ սարքերի համատեղելիությունը պարզելու համար դիմեք այդ սարքերն
արտադրողներին:
Bluetooth տեխնոլոգիաների կիրարկմաբ գործող ֆունկցիոնալ հնարավորությունները մարտկոցից
ավելի շատ սնուցում են պահանջում, ինչը նվազեցնում է մարտկոցի լիցքը:
Երբ անլար սարքը գտնվում է հեռակառավարման SIM ռեժիմում, զանգահարելու կամ հեռախոսազանգեր
ստանալու համար Դուք կարող եք օգտագործել միայն համատեղելի լրասարքեր, օրինակ՝ ավտոմեքենայի
համար նախատեսված սարքեր:
Պարամետրեր
29
Այս ռեժիմում Ձեր անլար սարքից հնարավոր չի լինի կատարել որևէ զանգ՝ բացառությամբ դրանում
ծրագրված արտակարգ իրավիճակների համարով զանգերի:
Կանչեր կատարելու համար դուք պետք է նախ դուրս գաք հեռավոր SIM ռեժիմից: Եթե սարքը
արգելափակված է, նախ մուտքագրեք արգելափակման ծածկագիրը՝ սարքն արգելափակումից հանելու
համար:
Բացել Bluetooth միացում
1 Ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
>
Միացնելիությն
>
Bluetooth
:
2 Ընտրել
Իմ հեռ. անունը
և անուն մուտքագրել սարքի համար:
3 Bluetooth միացնելիությունն ակտիվացնելու համար ընտրել
Bluetooth
>
Միացնել
: նշանը
ցույց է տալիս, որ Bluetooth-ի միացնելիությունն ակտիվ է:
4 Ձեր սարքը ձայնային լրասարքի հետ միացնելու համար ընտրել
Միաց. լս. լրսարքեր
և լրասարքը:
5 Ձեր սարքը տիրույթում առկա որևէ Bluetooth սարքի հետ զուգտակելու համար ընտրել
Զուգտկված
սարքեր
>
Ավլ. նոր սարք
:
6 Ոլորել դեպի գտնված սարքը և ընտրել
Ավլցնլ
:
7 Սարքի մեջ մուտքագրել անցակոդ (մինչև16 նիշ) և թույլատրել միացում մյուս Bluetooth սարքի
վրա:
Սարքը «թաքնված» ռեժիմում օգտագործելը հնարավորություն է տալիս խուսափել վնասակար ծրագրերից:
Մի հաստատեք Bluetooth կապ այն աղբյուրների հետ, որոնց չեք վստահում: Կարող եք նաև անջատել
Bluetooth գործառույթը: Սարքի այլ գործառույթների վրա դա ազդեցություն չի ունենա:
ԱՀ-ի միացում ինտերնետին
Կարող եք օգտվել Bluetooth տեխնոլոգիայից՝ Ձեր համատեղելի անհատական համակարգիչն
ինտերնետին միացնելու համար: Ձեր սարքը պետք է ինտերնետին (ցանցային ծառայությանը) միանալու
հնարավորություն ունենա, իսկ ԱՀ-ը պետք է ապահովի Bluetooth տեխնոլոգիա: Սարքի ցանցային
մուտքի կետի (NAP) ծառայությանը միանալուց և Ձեր ԱՀ-ի հետ զուգտակելուց հետո, Ձեր սարքն
ինքնաբերաբար փաթեթային տվյալների կապ կհաստատի ինտերնետի հետ: