Պրոֆիլներ
Սպասո՞ւմ եք զանգի, բայց չե՞ք ուզում, որ սարքը զանգի ազդանշան հնչեցնի: Ձեր սարքում առկա են
զանազան պարամետրերի խմբեր, որոնք կոչվում են պրոֆիլներ և որոնք կարող եք անհատականացնել
տարբեր իրադարձությունների և միջավայրերի համար նախատեսված զանգերի ազդանշաններով:
Պարամետրեր
27
Ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
>
Պրոֆիլներ
:
Ընտրել ցանկալի պրոֆիլը և հետևյալ ընտրանքներից.
Ակտիվացնել — Ակտիվացնել պրոֆիլը:
Անհատակնցնել — Փոփոխել պրոֆիլի պարամետրերը:
Ժամանակավրվծ — Նախադրել պրոֆիլի՝ մինչև որոշակի ժամն ակտիվ լինելը: Երբ պրոֆիլի համար
նախադրված ժամանակը սպառվում է, ակտիվանում է նախորդ պրոֆիլը, որի վրա ժամանակի
սահմանափակում դրված չի եղել:
Առկա ընտրանքները կարող են տարբեր լինել:
Ուշադրություն.
Սարքը թռիչքային ռեժիմում դրված լինելու դեպքում հնարավոր չէ կանչեր ստանալ կամ կատարել
(ներառյալ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնների հեռախոսահամարներով կատարվող
կանչերը), կամ օգտվել բջջային ցանցի ծածկույթ պահանջող այլ ֆունկցիոնալ հնարավորություններից:
Զանգահարելու համար նախապես հարկավոր է ակտիվացնել հեռախոսի ֆունկցիան՝ աշխատանքի ռեժիմը
փոխելու միջոցով: Եթե սարքն արգելափակված է, մուտքագրեք արգելափակման ծածկագիրը:
Եթե սարքն արգելափակված է ու գտնվում է թռիչքային ռեժիմում և արտակարգ իրավիճակների
կառավարման կենտրոն զանգահարելու անհրաժեշտություն կա, կարող եք սարքի մեջ ծրագրված
արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի պաշտոնական հեռախոսահամարը մուտքագրել
արգելափակման ծածկագրի դաշտում և ընտրել «Զանգել»: Սարքը կհաստատի, որ դուրս եք գալիս
թռիչքային ռեժիմից` արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոն զանգահարելու համար: