SIM քարտ և մարտկոց մտցնելը
Կարևոր է. Այս սարքում մի օգտագործեք մինի-UICC SIM քարտ, որը նաև հայտնի է որպես
միկրո-SIM քարտ, հարմարիչով միկրո-SIM քարտ կամ SIM քարտ, որն ունի մինի-UICC անջատիչ
(տե՛ս նկարը): Միկրո-SIM քարտը սովորական SIM քարտից ավելի փոքր է: Այս սարքը չի ապահովում
միկրո-SIM քարտերի աշխատանքը, և անհամատեղելի SIM քարտերի օգտագործումը կարող է վնասել
քարտը կամ սարքը և փչացնել քարտում պահվող տվյալները:
Սկսում ենք
7
SIM քարտը և դրա հպակները կարող են հեշտությամբ վնասվել քերծվածքներից կամ ճկումից, ուստի
անհրաժեշտ է զգույշ լինել քարտը օգտագործելիս, մտցնելիս կամ հեռացնելիս:
1 Սեղմեք և սահեցրեք հետևի կափարիչը դեպի հեռախոսի ներքևի մասը և հանեք այն (1):
2 Հեռացնել մարտկոցը (2):
3 Բացեք SIM քարտի ամրակը (3), մտցրեք SIM քարտը՝ հպակային տիրույթով դեպի ներքև (4), և
փակեք ամրակը (5):
4 Տեղադրեք մարտկոցը (6) և փակեք հետևի կափարիչը (7):