Սարքի ծրագրակազմի թարմացումների մասին
Սարքի ծրագրակազմի թարմացումների միջոցով կարող եք ձեռք բերել նոր հնարավորություններ կամ
կատարելագործել սարքի գործառույթները: Ծրագրակազմը թարմացնելը կարող է նաև բարելավել սարքի
աշխատանքը:
Սարքի ծրագրակազմը թարմացնելուց առաջ խորհուրդ է տրվում կրկնօրինակել անձնական տվյալները:
Ուշադրություն.
Ծրագրերի թարմացումներ տեղադրելիս, քանի դեռ տեղադրումն ավարտված չէ և սարքը վերագործարկված
չէ, Դուք սարքը չեք կարող օգտագործել՝ նույնիսկ արտակարգ իրավիճակների հեռախոսահամարներով
զանգեր կատարելու համար:
Ծրագրակազմերի թարմացումների ներլցումը կարող է պահանջել մեծ քանակությամբ տվյալների
փոխանցում (ցանցային ծառայություն):
Թարմացման ներլցումը սկսելուց առաջ հավաստիացեք, որ սարքի մարտկոցը բավարար չափով
լիցքավորված է, կամ միացրեք լիցքավորիչը:
Սարքի ծրագրակազմը թարմացնելուց հետո հնարավոր է, որ օգտագործողի ուղեցույցում պարունակվող
տվյալները լինեն հնացած: