Ավտոմեքենաներ
Ռադիոհաճախության ազդանշանները կարող են ազդել ավտոմեքենաներում սխալ տեղակայված կամ ոչ պատշաճ կերպով պաշտպանված էլեկտրոնային
համակարգերի վրա (վառելիքի էլեկտրոնային ներարկման, էլեկտրոնային հակախաթարման արգելակային, արագության կառավարման էլեկտրոնային և
անվտանգության բարձիկների համակարգեր): Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ձեր մեքենայի կամ սարքավորանքի արտադրողին:
Միայն որակավորված անձնակազմը պետք է սպասարկի սարքավորումները կամ դրանք տեղադրի ավտոմեքենայի մեջ: Սխալ տեղադրումը կամ սպասարկումը
կարող է վտանգավոր լինել և անվավեր դարձնել սարքի երաշխիքը: Պարբերաբար ստուգեք, որ Ձեր ավտոմեքենայում տեղադրված անլար բոլոր
սարքավորումները պատշաճորեն ամրացված և սարքին լինեն: Սարքի, դրա մասերի կամ լրասարքերի հետ նույն խցիկում չի կարելի դյուրավառ հեղուկներ,
գազեր կամ պայթուցիկ նյութեր պահել: Հիշեք, որ անվտանգության բարձիկները մեծ ուժով են փչվում: Ձեր սարքը կամ լրասարքերը մի՛ տեղադրեք
անվտանգության բարձիկի բացման տարածքում:
Անջատեք Ձեր սարքը օդանավ բարձրանալուց առաջ: Օդանավում անլար հեռահաղորդակցության սարքերի օգտագործումը կարող է օդանավի աշխատանքի
համար վտանգ ներկայացնել և հակաիրավական լինել: