Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգեր
Արտակարգ իրավիճակների կանչ կատարելը
1
Համոզվեք, որ սարքը միացված է:
2
Համոզվեք, որ ազդանշանի հզորությունը բավարար է: Գուցե հարկ լինի անել նաև հետևյալը՝
•
Մտցրեք SIM քարտ:
•
Հանեք Ձեր սարքի համար ակտիվացրած բոլոր սահմանափակումները, ինչպիսիք են արգելափակումը, ամրագրված համարահավաքը կամ
փակ օգտվողների խումբը:
•
Համոզվեք, որ սարքը օֆլայն կամ թռիչքային ռեժիմում չէ:
3
Ցուցասարքը մաքրելու համար սեղմեք «Վերջ» ստեղնը այնքան անգամ, որքան հարկավոր է:
4
Մուտքագրեք Ձեր գտնվելու վայրի՝ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի պաշտոնական հեռախոսահամարը: Արտակարգ
իրավիճակների կանչերի կառավարման կենտրոնների համարները կարող են, գտնվելու վայրից կախված, տարբեր լինել:
5
Սեղմեք զանգահարելու ստեղնը:
6
Անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հաղորդեք հնարավորինս ճշգրիտ: Հեռախոսազանգը մի ընդհատեք մինչև թույլտվություն չստանաք:
38
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին
Կարևոր է. Ակտիվացրեք բջջային և ինտերնետային կանչերը, եթե Ձեր սարքն ապահովում է ինտերնետային կանչերի հնարավորություն:
Սարքը կարող է փորձել արտակարգ իրավիճակների կանչեր կատարել և՛ բջջային ցանցի, և՛ ինտերնետային կանչի ծառայություններ տրամադրողի
միջոցով: Բոլոր դեպքերում չէ, որ միացումները կարող են երաշխավորված լինել: Կարևոր դեպքերում, օրինակ՝ բժշկական շտապ օգնություն կանչելու
անհրաժեշտության դեպքում երբեք, հույսը ամբողջովին մի դրեք անլար սարքի օգտագործման վրա: