Գործարկման միջավայրը
Սույն սարքը բավարարում է ՌՀ ճառագայթման պահանջներին, եթե օգտագործվում է նորմալ դիրքում՝ ականջի մոտ, կամ երբ տեղակայված է մարմնից
առնվազն 1.5 սանտիմետր (5/8 դյույմ) հեռավորության վրա: Տեղափոխման պայուսակը, գոտու ամրակը կամ սարքը մարմնի վրա շահագործելու համար
նախատեսված որևէ կրիչ չպետք է մետաղ պարունակի և պետք է սարքը մարմնից նշված հեռավորության վրա պահի:
Տվյալներ պարունակող ֆայլեր կամ հաղորդագրություններ ուղարկելը ցանցի հետ որակյալ կապ է պահանջում: Տվյալների ֆայլերի կամ
հաղորդագրությունների ուղարկումը կարող է հետաձգվել, մինչև այդպիսի կապը առկա լինի: Մինչև տվյալների փոխանցան ավարտը կատարեք
հեռավորությանը վերաբերող հրահանգները:
Սարքի մասերը մագնիսական հատկություններ ունեն: Մետաղական մասերը կարող են ձգվել դեպի սարքը: Վարկային քարտեր կամ մագնիսական
պահեստավորման այլ հարմարանքներ չի կարելի սարքի մոտակայքում տեղադրել, քանի որ դրանց վրա գրանցված տեղեկությունները կարող են ջնջվել: