Հնարավոր պայթյունավտանգ միջավայրեր
Սարքն անջատեք հնարավոր պայթյունավտանգ միջավայրերում: Հետևեք բոլոր փակցված հրահանգներին: Նման վայրերում կայծը կարող է պայթյունի
կամ հրդեհի հանգեցնել, ինչը կարող է պատճառել մարմնական վնասվածքներ և մահ: Սարքն անջատեք վառելիքի լցակայաններում: Հետևեք
սահմանափակումներին վառելանյութի պահեստավորման և բաշխման վայրերում, քիմիական գործարաններում կամ այն վայրերում, որտեղ պայթեցման
աշխատանքներ են կատարվում: Հնարավոր պայթյունավտանգ միջավայր ունեցող տարածքները սովորաբար, բայց ոչ միշտ, հստակորեն նշված են լինում:
Դրանք ներառում են այն վայրերը, որտեղ խորհուրդ է տրվում ավտոմեքենայի շարժիչն անջատել, ինչպես նաև նավերում տախտակամածի տակ գտնվող
տարածքները, քիմիական նյութերի տեղափոխման կամ պահեստավորման վայրերն ու այն տարածքները, որտեղ օդը պարունակում է քիմիական նյութեր
կամ մասնիկներ, ինչպիսիք են ավազահատիկը, փոշին կամ մետաղափոշին: Դուք պետք է ստուգեք հեղուկ գազով (օրինակ՝ պրոպանով կամ բութանով)
աշխատող ավտոմեքենաներ արտադրողների հետ, թե արդյո՞ք այս սարքը կարելի է անվտանգ օգտագործել դրանց մոտակայքում: