Տեղեկություններ հավաստագրման մասին (SAR)
Սույն շարժական սարքը համապատասխանում է ռադիոճառագայթմանը վերաբերող ուղեցույցներին
Ձեր շարժական սարքը ռադիոհաղորդիչ և ընդունիչ սարք է: Այն նախագծված է այնպես, որպեսզի չգերազանցի ռադիոճառագայթների ազդեցության
միջազգային ուղեցույցներով սահմանված սահմանափակումները: Այդ ուղեցույցները մշակվել են ICNIRP անկախ գիտական կազմակերպության կողմից
և ներառում են այն թույլատրելի սահմանները, որոնք մշակված են բոլոր մարդկանց պաշտպանվածությունը ապահովելու համար՝ անկախ նրանց տարիքից
կամ առողջական վիճակից:
Շարժական սարքերի ճառագայթման ուղեցույցը Կլանման Տեսակարար Կշիռ (ԿՏԿ կամ SAR) կոչվող չափման միավոր է օգտագործում: ICNIRP
ուղեցույցում նշված SAR-ի սահմանային արժեքը միջինացված հյուսվածքային 10 գրամի վրա կազմում է 2.0 վատտ/կիլոգրամ (Վտ/կգ): SAR-ի չափման
փորձերը կատարվել են օգտագործման ստանդարտ դիրքում, երբ սարքը հաղորդում է հաստատված ամենաբարձր հզորության մակարդակով՝ ստուգվող
բոլոր հաճախությունների տիրույթներում: Գործող սարքի իրական SAR-ի մակարդակը կարող է առավելագույն արժեքից ցածր լինել, քանի որ այն
նախագծված է այնպես, որ օգտագործի ցանցին միանալու համար անհրաժեշտ նվազագույն հզորությունը: Այս արժեքը փոփոխվում է մի շարք գործոններից
կախված, մասնավորապես այն բանից, թե ցանցի հաղորդակայանից ինչ հեռավորության վրա եք գտնվում:
Համաձայն ICNIRP ուղեցույցի, սարքը ականջի մոտ օգտագործելու դեպքում SAR-ի առավելագույն արժեքը չպետք է գերազանցի -ը: 1.20 Վտ/կգ .
Լրասարքերի օգտագործումը կարող է SAR-ի տարբեր արժեքների հանգեցնել: SAR-ի արժեքները կարող են տարբեր լինել՝ կախված հաշվետվությունների
և չափումների ազգային պահանջներից և ցանցի հաճախականության տիրույթից: SAR-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող են տրամադրվել
www.nokia.com կայքում` համապատասխան արտադրանքի տեղեկատվական էջում: