Լրասարքեր
Ուշադրություն.
Գործածեք բացառապես տվյալ մոդելի հետ օգտագործելու համար Nokia-ի կողմից հաստատագրված մարտկոցներ, լիցքավորիչներ և լրասարքեր:
Ցանկացած այլ տեսակների օգտագործումը կարող է անվավեր դարձնել հաստատումները կամ երաշխիքները և վտանգավոր լինել: Մասնավորապես,
հաստատում չստացած լիցքավորիչների կամ մարտկոցների շահագործումը կարող է հրդեհի, պայթյունի, արտահոսքի կամ այլ վտանգավոր իրադրության
պատճառ դառնալ:
Nokia-ի կողմից հաստատագրված լրասարքերի առկայությունը պարզելու համար դիմեք Ձեր գործակալին: Լրասարքերի հոսանքի լարն անջատելիս բռնեք
և քաշեք խրոցը, այլ ոչ թե լարը: