Nokia C2 01 - Խնամեք Ձեր սարքը

background image

վնասվել:

Սարքը չի կարելի պահել բարձր ջերմաստիճանի պայմաններում: Բարձր ջերմաստիճանները նվազեցնում են սարքի շահագործման ժամկետը,

վնասում մարտկոցը, ծռմռում կամ հալեցնում պլաստմասսայե տարրերը:

36

Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին

background image

Սարքը չի կարելի պահել ցածր ջերմաստիճանի պայմաններում: Երբ սարքը ցածր ջերմաստիճանից տաքանում է մինչև իր բնական ջերմաստիճանը,

սարքի ներսում կարող է խոնավություն հավաքվել և վնասել էլեկտրոնային շղթաները:

Մի փորձեք բացել սարքը այլ կերպ, քան նկարագրված է օգտագործողի ուղեցույցում:

Չլիազորված փոփոխությունները կարող են վնասել սարքը և խախտել ռադիոսարքերի օգտագործումը կանոնակարգող օրենքները:

Սարքը վայր մի գցեք, մի ցնցեք, հարվածի մի ենթարկեք: Կոպիտ վերաբերմունքը կարող է կոտրել ներքին տպատախտակները և մեխանիկական

բաղադրամասերը:

Սարքի մակերևույթը մաքրելու համար օգտագործեք միայն փափուկ, մաքուր, չոր շոր:

Սարքը չի կարելի ներկել: Ներկը կարող է խցանվել շարժական մասերի միջև` խափանելով սարքի պատշաճ աշխատանքը:

Սարքի աշխատանքը բարելավելու նպատակով ժամանակ առ ժամանակ անջատեք սարքը և հանեք մարտկոցը:

Ձեր սարքը հեռու պահեք մագնիսներից և մագնիսական դաշտերից:

Կարևոր տվյալներն ապահով պահելու համար դրանք պահեք առնվազն երկու առանձին տեղում, ինչպիսիք են Ձեր սարքը, հիշաքարտը կամ

համակարգիչը, կամ գրի առեք կարևոր տեղեկույթները:

Երկար ժամանակ գործարկելիս սարքը կարող է տաքանալ: Շատ դեպքերում այս վիճակը բնական է: Եթե կարծում եք, որ սարքը պատշաճ չի գործում, այն

տարեք մոտակա լիազոր սպասարկման կետ: